Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին
Արտաքին Քաղաքական
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալուս Կրաուտին (նստավայրը՝ Վիեննա):
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Վեհափառ Հայրապետը նաև խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում