«Հրապարակ». ««Աբիժնիկների» քանակը շատանում է»
Հայկական Մամուլ
«Այն օրը, երբ որոշվեց, որ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել ԱԺ նիստերին։
Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել ԱԺ, Նաղդալյանը բացակայում էր։ Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման ԱԺ նիստերին, այլև ներկա չլինել մյուս խորհրդարանում։ Միակ խնդիրն այն է, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, և եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ–ական կանայք ձայն չտան կուսակցությանը։ Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաև Հովիկ Աբրահամյանը։ «Աբիժնիկների» քանակը շատանում է»՝ հայտնում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ