ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել մանկավարժական կրթության ծավալները. ԿԳ նախարար

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Ամփոփելով կրթության որակի ցուցանիշները՝ նախարարին զեկուցվել է, որ 2011-2012 ուստարվա ընթացքում Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների են արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցներում անցկացվել են տնօրենների մրցույթներ:

Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ մանկավարժի աշխատանքը պետության համար կարևորագույն նշանակություն ունի. «Այս փուլում մանկավարժ լինելը դժվար է, որովհետև խնդիրներն ու ոլորտի բարեփոխումները պատասխանատվություն և լարում են պահանջում: Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Մենք պարտավոր ենք ապահովել կրթության գործի կազմակերպումը և հավատալ, մեր գործի հաջողությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալներ են »,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ «Շախմատ» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ է եղել:

Նախարարը միաժամանակ նշել է, որ բոլոր մարզերում կան «Շախմատ» առարկայի դասավանդման պատասխանատուներ և դպրոցները պետք է դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մանկավարժների կադրային նշանակումները համաձայնեցնեն տվյալ ներկայացուցչի հետ, քանի որ կամայկանությունները կարող են ուղղակիորեն վնասել «Շախմատի» դասավանդման որակին, ինչը նախարարության կողմից առաջնային կարևորություն ունի: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների տնօրենների տարրական դպրոցում աշակերտների ֆիանասավորման առնչվող առաջարկությանը՝ նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:

Մանկավարժների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվել են դպրոցների ֆինանասավորմանը, և լաբորատոր նոր սարքավորումների ձեռքբերմանը: Նախարար Արմեն Աշոտյանի կողմից ցուցում է տրվել հստակ ձևակերպել և ՀՀ ԿԳ նախարարություն ներկակացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:

«Եվ նոր լաբորոտորիաների ձևավորման և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ անցյալ տարի բավականաչափ աշխատանք է կատարվել. դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ, գործընթացը շարունակվելու է նաև այս տարի»,- նշել է նախարարը:

Պարզաբանելով բարձրացված հարցերը՝ նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են աշակերտների քանակի նվազմամբ. «Աշակերտների քանակը, ցավոք, նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե համեմատենք ըստ աշակերտների թվի, մանկավարժական հաստիքները, ապա ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը կրճատումների ճանապարհով չգնալ: Նման պայմաններում դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում' խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նախարարը նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորմոն քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով:

«Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու իրավունք է»,- շեշտել է նախարարը: Խորհրադակցությանը մասնակցել է նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Ամենադիտված