«Հրապարակ». Նախընտրական կրակոցներ Գյումրիում
Հայկական Մամուլ
Գյումրիում դարձյալ նախընտրական կրակոցներ են հնչել: Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների' կրակել են Գյումրիի կայարանին կից «Երկաթգծի» թաղամասում: Մասնակիցների թվում կրկին շրջանառվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու' Սպարտակի անունը, ով մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:
Թերթը գրում է, որ ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների, Սպարտակն իր մտերիմներով վիճաբանել է թաղամասի մի քանի երիտասարդների հետ, որոնք սատարում են քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին, որից հետո կրակոցներ են հնչել: Այս փաստը «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, սակայն անուններ կամ մանրամասներ հրաժարվել է հաղորդել: Նշել է միայն, որ դեպքի հանգամանքները ճշտվում են, զոհեր և վիրավորներ չկան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին