«Հայկական ժամանակ». Արտագաղթը կանխելու փորձերն անիմաստ են
Հայկական Մամուլ
Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի գյուղերն աղետալի վիճակում են, գյուղացիներն արտագաղթում են, բայց գյուղապետերը տասնյակ տարիներ անփոփոխ են մնում' «ՀԺ»-ի թղթակիցն այս հարցն է ուղղել Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարին:
«Այսինքն, մտածում եք, որ գյուղապետը շատ մեղավո՞ր է, որ արտագաղթ կա, մենք այդ կարծիքին չենք»,- հարցին ի պատասխան' ասել է Գալուստ Սահակյանը և հավելել. «Մեղավորը մեր ժամանակներն են, այս պահին մեր ունեցած դիրքերը, վերջին հաշվով' եթե Երևան քաղաքում մտածում են' պատերազմը վերջացել է, և երկրում պիտի կարողանանք անհնարինը հնարավոր դարձնել, կարծում եմ, դա այդպես չէ: Տարբեր խնդիրների պատճառով են արտագաղթում, մեկը' վիրավորված, մեկը' սոցիալական խնդիրներով, իմիջիայլոց, վերջին շրջանում հիմնականում գնում են նաև նրանք, որոնք բավականին նյութական ռեսուրսներ են կուտակել հայրենիքում, փորձում են արտասահմանում ավելի լավ աշխատանք փնտրել»: Ստացվում է' եթե, ըստ ՀՀԿ-ի, մեղավորը ժամանակներն են, ապա արտագաղթը կանխելու փորձերն անիմաստ են:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին