Կառավարական ավիացիան հարձակվել է Դամասկոսի վրա
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարական ավիացիայի հարձակման արդյունքում Դամասկոսի արվարձաններում ավելի քան 60 խաղաղ բնակիչ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընդդիմադիրների հայտարարությանը:
Օգոստոսի 28-ի լույս գիշերը տեղի ունեցած հարձակմանը մասնակցել է ընդհանուր առմամբ Սիրիայի ՌՕՈՒ 2 կործանիչ: Հարվածներն ուղղված են եղել այն շրջանների վրա, որոնք վերջին մի քանի օրը գտվել են ապստամբների հսկողության տակ:
Նշենք, որ ապստամբներն հայտարարել են, որ նրանց Դամասկոսում հաջողվել է ոչնչացնել կառավարական զորքերին պատկանող ուղղաթիռը: Օգոստոսի 27-ի երեկոյան ըննդիմության ներկայացուցիչները հաղորդել են Դամասկոսի շրջաններից մեկում առնվազն 60 խաղաղ բնակչի մահվան մասին:
Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտությունը սկսվել է 2011-ի մարտին և շարունակվում է մինչ օրս: Այդ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 25 հազար մարդ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել