Ռոբերտ Գևորգյանը գեներալ Սարոյանի թիկնազորից չէ
Հասարակություն
Երեկ՝ օգոստոսի 27 –ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի 96 տան բնակիչ 36-ամյա Ռոբերտ Գևորգյանը, վարելով «BMW 745» մակնիշի 01 ՕV 777 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողատայի թիվ 213 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Իսակովի 24 տան բնակիչ, 52-ամյա Վաչագան Հայրապետյանին:
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ «BMW 745»-ի վարորդը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանի թիկնազորից է։
Լուրը ճշտելու համար Լուրեր.com-ը զրուցեց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանի օգնականի հետ, ով խոսակցությունները որակելով ստահոդ, նշեց, որ Սեդրակ Սարոյանի թիկնազորում նման անուն-ազգանունով մարդ չկա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը