«Ժողովուրդ». Վարչապետը միայն մտահոգվում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ուշագրավ խոստովանությամբ:
Նա հայտարարել է, թե իրեն մտահոգում է ՀՀ-ում աղքատության բարձր մակարդակը: Ըստ վարչապետի՝ աղքատությունը հասնում է 30 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը կազմում է բնակչության 15 տոկոսը: Ավելին, վարչապետին մտահոգել են ՀՀ դեմոգրաֆիական վիճակը, սոցիալական բևեռվածության բարձր մակարդակը և այսպես շարունակ: Ցանկացած նորմալ երկրում այս մյուս բոլոր ցուցանիշները թվարկելուց հետո վարչապետը կհայտարարեր իր հրաժարականի մասին: Բայց, ինչպես երևում է, Տիգրան Սարգսյանը ոչ միայն հրաժարական տալու ցանկություն չունի, այլև չի փորձում իրական քայլեր անել՝ իրավիճակը մեղմելու համար: նա բավարարվում է միայն սեփական PR-ի համար սեմինարներ կամ համաժողովներ կազմակերպելով՝ դրանց վրա ծախսելով հսկայական գումարներ: Ի դեպ, այս սեմինարը բոյկոտել են ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նախարարները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ