BBC Russia. Վրաստանն առաջարկել է վերսկսել վրացական գինիների առաքումը Ռուսաստան
Համաշխարհային Մամուլ
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Ռուսաստանի սննդի անվտանգության ղեկավար Գենադի Անիշենկոն հայտարարել է, որ վրացական գինու մատակարարումը Ռուսաստան կարող է վերսկսվել, եթե արտադրողները կարողանան ապացուցել իրենց արտադրանքի որակը:
Ըստ Անիշենկոյի՝ վրացական գինի արտադրողներն առողջապահական առումով իրենց պատրաստակամությունն են հայտնել սկսել գինիների մատակարարումը Ռուսաստան: «Կիրակի օրը ստացա պաշտոնական հայտարարություն յոթ արտադրողների կողմից, ովքեր ցանկանում են վերսկսել արտահանումը ռուսական շուկա», - ասել է Անիշենկոն։
Ըստ Ռուսաստանի սննդի անվտանգության ղեկավարի՝ «Եթե վրացական գինու արտադրողներն ապահովեն ռուսական շուկա մուտք գործելու սահամանված չափանիշները և ամենակարևորը կարողանան ապահովել համապատասխան որակը, Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծի ներմուծողների համար»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի սննդի անվտանգության դաշնային ծառայությունը վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան արգելեց 2006 թվականի գարնանը։ Պատճառը ցածրորակ արտադրանքն էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)