Օդային հարձակում Պաղեստինի վրա
Մերձավոր Արևելք
Ի պատասխան իսրայելական որոշ տարածքների հրթիռային հարձակման՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել է պաղեստինյան մի քանի շրջան, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post պարբերականին:
Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի խոսքերով՝ ավիահարձակման թիրախը զենք-զինամթերքի արտադրության և պահպանման պաղեստինյան երկու օբյեկտներն էին:
Իսրայելական կողմի տվյալներով՝ ռազմատեխնիկան հարվածել է նպատակակետին և հաջողությամբ վերադարձել բազա:
ՀԱՄԱՍ շարժումը իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծության են ենթարկվել Իսրայելի պետական անվտանգության ռազմական օբյեկտները, իսկ հարևանությամբ ապրող երկու կին բեկորային վնասվածք են ստացել:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Պաղեստինը առնվազն 7 անգամ գնդակոծել է Իսրայելի տարածքը: Զոհեր չեն գրանցվել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել