Այգեպարում հրետակոծության հետևանքով 10 տուն վնասվել է
ՀայաստանԱդրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Հրետակոծության հետևանքով 9-10 տուն է վնասվել, իսկ բնակչության շրջանում տուժածներ չունենք»,-ասաց Տեր Բագրատը:
Եպիսկոպոսը նշեց, որ հիմա գյուղում խաղաղ է, բնակչությանը չեն տարհանել, այլ տեղափոխել են ավելի անվտանգ վայր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը:
Արփինե Հակոբյան