«Չորրորդ ինքնիշխանություն». Փորձագետները գտել են ԼՂՀ տնտեսական աճի պատճառը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ԼՂՀ կառավարությունն ԱԺ է ուղարկել 2012-ի պետական բյուջեի նախագիծը: ՉԻ-ն արդեն տեղեկացրել է, որ եկող տարի ևս, ինչպես այս տարի, ԼՂՀ իշխանությունները նախատեսել են 9 տոկոս տնտեսական աճ:
Բանն այն է, որ ԼՂՀ տնտեսական աճը արդեն երկու տարի է գրեթե երկու անգամ գերազանցում է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները: Փորձագետները երեկ «ՉԻ» հետ զրույցում այդ հանգամանքը բացատրեցին նրանով, որ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ տնտեսության հույսը շինարարությունն էր, ապա հանքաարդյունաբերությունը, ԼՂՀ-ում կառավարությունը ուշադրությունը սևեռել է գյուղատնտեսության վրա:
Ըստ մասնագետների, հենց այդ է պատճառը, որ նույն տնտեսական գոտում գտնվող Ղարաբաղը տնտեսական աճի ցուցանիշներով երկու անգամ գերազանցել է Հայաստանին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ