Ջեյմս Քեմերոնի և բրազիլացի հնդկացիների պայքարն ավարտվեց պարտությամբ
Աշխարհ
Բրազիլիայի Գերագույն դատարանը թույլատրել է շարունակել Ամազոնի Բելու Մոնտե պատնեշի շինարարությունը, հայտնում է AFP-ը։ Շինարարությունը կանգնեցրել էին օգոստոսին՝ տեղաբնիկների բողոքի պատճառով, որոնք պահանջում էին ուսումնասիրել տեղաբնիկների և շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցության փոխհատուցման հնարավորությունը։
Շինարարությունից դժգոհ Ամազոն գետի ավազանում բնակվող հնդկացիներին այդ հարցում աջակցում է հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով Բրազիլիայում տիրող իրավիճակը համեմատել է իր «Ավատար» ֆիլմի սյուժեի հետ։ Տեղաբնիկները հայտարարել են, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո նրանք չեն կարող ապրել նախկինի պես։ Շրջակա միջավայրի պահապաններն իրենց հերթին կարծում են, որ շինարարությունը կարագացնի Ամազոնի ավազանում անտառների ոչնչացման գործընթացը։
Շինգու գետի վրա Բելու Մոնտեի կառուցումից հետո ջրի տակ կմնա 500 քկմ տարածք, որտեղից, Բրազիլիայի կառավարության հաշվարկներով, պետք է տեղահանվի 16 հազար մարդ։ Նշենք նաև, որ, մի քանի հասարակական կազմակերպությունների հաշվարկներով, այդ թիվը կարող է գերազանցել 50 հազարը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ