Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում և լճացում լինի, իսկ սպորտում` միայն հաղթանակներ. Գագիկ Ծառուկյան

Հարցազրույցներ

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.

- Պարոն Ծառուկյան, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ժողովրդի մոտ առկա էին իրարամերժ տրամադրություններ' հուսահատությունից մինչև հպարտություն: Ի՞նչ օրեր եք ապրել Դուք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի արդյունքները այս օլիմպիադայում:

- Գնահատելու համար պետք է համեմատենք նախորդ Օլիմպիադայի արդյունքների հետ. 2008-ի համեմատությամբ Հայաստանը բոլոր մասնակից պետությունների թիմային աղյուսակում 18 նիշով բարձրացել է վեր։ Պեկինում մեր հավաքականը նվաճել էր միայն բրոնզե մեդալներ և դարձել 78–րդը, իսկ այժմ, մեդալի գույնը փոխելով, արծաթե մեդալի շնորհիվ հայտնվել ենք 60–րդ հորիզոնականում։ Անշու՛շտ, սպասելիքները շատ ավելին էին, և մենք պետք է առնվազն երկու–երեք մեդալ ևս ստանայինք, բայց տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ։ Օլիմպիադայից առաջ ես, իհարկե, իմ առջև խնդիր էի դրել ոսկե մեդալ նվաճել: Այդ խնդիրն էի ես դրել մարզիկների և մարզիչների առջև: Այլ կերպ չէր կարող լինել. հնարավոր չէ գնալ օլիմպիադայի' ցածր նպատակներ դնելով: Ինչպես գիտեք, ոսկի չեղավ: Մեկ քայլ չհերիքեց: Ես որպես հայ մարդ, իհարկե, ափսոսանք ապրեցի դրա համար: Ինձ համար մեդալները միայն ցանկություն չէր: Ինձ համար դա առաջին հերթին ծանր աշխատանք էր, չորս տարվա նվիրում: Ես չեմ սպասել կամ գուշակել' մեդալներ կլինեն, թե ոչ, այլ ամեն ինչ արել եմ, որ այդ մեդալները լինեն: Այսօր ես հպարտություն ու կատարված աշխատանքից բավարարվածություն եմ զգում. երեք հայ մարզիկ կարողացավ մեդալ նվաճել: Երեք հայ մարզիկ մեր ժողովրդի մոտ հպարտության զգացում առաջացրեց: Ի դեպ, ես և մեր օլիմպիականները անհավանական քանակի շնորհավորանքներ են ստացել սփյուռքից: Իսկ դա նշանակում է, որ օլիմպիական խաղերի ժամանակ մեր մարզիկների շնորհիվ հայ ժողովուրդը դարձել էր միասնական ու ավելի ուժեղ: Սա ինձ առանձին մտորելու առիթ է տալիս:

- Շատերի մոտ կարծիք կա, որ մեր թիմից սպասումները չափազանցված էին ի սկզբանե:

- Գիտեք, մեդալների համար պայքարը ամեն օլիմպիադայի հետ ավելի է սրվում, ավելի դժվար է դարձել մեդալ նվաճելը: Մրցակցությունը դառնում է ավելի սուր ու ավելի դաժան: Տնտեսապես հզոր պետությունները միլիարդավոր գումարներ են ներդնում իրենց երկրների մարզական ենթակառուցվածքների զարգացման համար, ու դա տալիս է տեսանելի արդյունք: Մեր բոլոր մեդալակիրները հերոսներ են: Այլ բառ ինձ համար դժվար է գտնել: Միայն լավ բառերի ու լավ գնահատականների են արժանի այն մարզիկները, ովքեր պայքարեցին, չխնայեցին իրենց: Գիտեին' ուր են գնացել, ինչի համար: Այլ հարց է, որ հաջողությունը որոշ դեպքերում երես թեքեց, կամ այս պահին նրանց հնարավորություններն այդքան էին: Ինձ համար կարևոր էր տեսնել կոնկրետ մարզիկի մեջ պայքարի ու մրցակցության ոգին: Կա՞ր այդ ոգին, թե՞ նա որպես տուրիստ էր եկել: Միևնույն ժամանակ, անկախ արդյունքներից, հաջողություններից կամ անհաջողությունից, ես թույլ չեմ տա, որ մեր մարզիկների հանդեպ չարություն կամ թերահավատություն սերմանվի: Ցավոք, նման միտումներ նկատվում են: Երբ մեր մարզիկները հաջողության են հասնում, մենք սկսում ենք նրանցով հպարտանալ, բայց երբ անհաջողություն է լինում, մենք միանգամից սկսում ենք նրանց փնովել: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ լինելու: Թույլ չեմ տալու մեր սպորտսմեններին կոտրել, հուսալքել: Սա սպորտ է, ու ամեն ինչ կարող է լինել:

Փափուկ բազկաթոռներին նստած, ավել-պակաս դատողություններ անողներին ես ուզում եմ միայն հարց տալ. գիտե՞ք ինչ է նշանակում այս փոքր Հայաստանից պայքարել մեդալների համար' Ամերիկայի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Կորեայի և մյուս հզորագույն պետությունների հետ:

- Օլիմպիադայի հատկապես սկզբնամասում կար քննադատություն նաև անձամբ Ձեր հասցեին: Քննադատությունը երբեմն ուղղակի մեղադրանքերի երանգ էր ստանում: Դուք առայժմ չեք արձագանքել:

- Իհարկե, ես տեղյակ եմ, որ ուղղորդված քննադատություն է եղել նաև անձնապես իմ հասցեին' որպես օլիմպիական կոմիտեի նախագահի: Շատ չեմ խոսի այս թեմայով, բայց մի քանի բան անպայման ուզում եմ շեշտել. առաջին. Օլիմպիական կոմիտեից ես ոչ մի շահ չունեմ, ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ նյութական օգուտի, ոչ ճանաչման: Օլիմպիական կոմիտեն ինձ համար լրացուցիչ ծանր աշխատանք է ու անձնական, սեփական միջոցների ներդրմամբ մեր մարզաշխարհին օգուտ տալու հնարավորություն: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել սա ասել, բայց պատվիրված, ուղղորդված քննադատությունը ինձ ստիպում է դա անել: Երկրորդ. այն մարդկանց, ովքեր այսօր նստած խորհուրդներ են տալիս ու քննադատում, ես ուզում են հարցնել. ու՞ր էիք 4 տարի շարունակ: Ձեզնից ո՞ր մեկը եկավ ասաց' պարոն Ծառուկյան, այս բանը այսպես անենք, ավելի լավ կլինի: Ո՞վ ասաց' պարոն Ծառուկյան, թողեք այս հարցն էլ ես լուծեմ: Չկա նման բան: Նրանք, ովքեր իրոք սրտացավ են, անցած 4 տարվա մեջ են եկել, նայել, քննարկել, կիսվել: Երրորդ. ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասել են մեր մարզիկների անհաջողություններին, իսկ ամեն մեդալից հետո անկեղծորեն տխրել են:

- «Սպորտը նաև քաղաքականություն է» ձևակերպումը օլիմպիադայի օրերին ակնառու էր դառնում: Կար միջպետական մրցակցություն, պայքար' երբեմն ոչ արդար խաղի կանոններով: Հայկական իրականության մեջ եղան մի շարք վերլուծություններ, որոնք փորձում էին մեր մարզիկների օլիմպիական արդյունքները տեղավորել ապագա քաղաքական զարգացումների հարթություն:

- Դուք ճիշտ եք նկատել: Եղան փորձեր' օլիմպիադայի արդյունքները քաղաքականացնելու և այլ հարթություն տեղափոխելու: Սա նույնպես պատվիրված և ուղղորդված ձեռագիր էր: Բայց նաև լավ առիթ է, որ ես մի երկու բառ ավելացնեմ: Հիշեք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի՞ տարի է' ես ասում եմ' երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Նաև հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային: Չի կարող երկրի մյուս ոլորտներում անկում լինի, լճացում լինի, իսկ սպորտում' միայն փայլուն հաղթանակներ լինեն:Ավելի պարզ ասեմ, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում. նրանց մեջ թե՛ խոստումնալի սպորտսմեններ կան, թե՛ ապագայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Դրա՛ մասին է պետք մտածել: Ծնողը, որպեսզի կարողանա իր երեխային սպորտի տալ, հետևել նրա զարգացմանը, մարզական աճին, պետք է առաջին հերթին իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգա: Մարդիկ հացի խնդիր չեն կարողանում լուծել, հուսահատված են, երկրից հեռանալու մասին են մտածում: Ահա այս պայմաններում ենք մենք փորձում ապագա չեմպիոններ դաստիարակել: Եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ ավելի լավը: Բայց սա չի նշանակում, որ ես թերահավատ եմ ապագայի հանդեպ: Դա իմ ձեռագիրը չէ: Ես երբեք չեմ խուսափել ծանր աշխատանքից, չեմ ընտրել հեշտ ճանապարհները, չեմ զիջել դժվարություններին: Նաև այդ սկզբունքով եմ ես ընտրում իմ թիմերին' լինեն դրանք մարզական, թե քաղաքական:

- Մեր օլիմպիականների արդյունքները հաճախ համեմատում են հարևան կամ տարածաշրջանի պետությունների արդյունքների հետ: Ու համեմատությունը հաճախ մեր օգտին չէ:

- Ես չեմ խուսափում որևէ համեմատությունից: Եթե Հայաստանը ներկայացնող մարզիկը մրցում է և հաճախ հաղթում չինացուն, ամերիկացուն, ռուսին, թուրքին, ապա արդյունքները կարելի է քննարկել ցանկացած համեմատության մեջ: Ես ուզում եմ միայն հիշեցնել Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակչություն, Ադրբեջանը'9.2 մլն, Թուրքիան' 72. 5 մլն, Վրաստանը' 5.2 մլն, Իրանը' 78.8 մլն: Եվ այսպես, եկեք համեմատենք: 3 միլիոնանոց Հայաստանը Լոնդոնում ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան, ասենք, Հունաստանը, Պորտուգալիան և Բուլղարիան: Ես կառաջարկեմ համեմատել նաև այդ երկրների բյուջեները, սպորտին հատկացվող գումարները, օլիմպիական թիմերի նախապատրաստման պայմաններն ու հատկացված գումարները: 21-րդ դարում համաշխարհային մրցահարթակներում հաջողությունները, մեդալները երբեք չեն կարող պատահական լինել: Դրանք պետությունների հզորության և սպորտում կատարված ներդրման արդյունքն են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ունենք ահռելի պոտենցիալ: Ես բազմիցս կրկնել եմ' մեր ժողովուրդն աշխատասեր է ու ստեղծագործ: Բայց դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ: Հայ մարդուն տանք հնարավորություն, ստեղծենք պայմաններ, որ նա աշխատի, և նա արագ կհասնի հաջողության: Այդպես է տնտեսության մեջ, այդպես է նաև սպորտում: Չլինեն այդ պայմանները, մարդիկ գնալու են ուրիշ երկրներում հաջողություն արձանագրելու:

- Օլիմպիադայի արդյունքներից ելնելով' լինելո՞ւ են արդյոք պաշտոնանկություններ կամ հակառակը' խրախուսումներ:

- Օլիմպիադայի ավարտն աշխարհի վերջը չէ: Մոտ ապագայում սկսվելու են տարբեր մարզաձևերի' Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, այլ խոշոր մրցումներ: Մենք պետք է ձգտենք հաջող հանդես գալ դրանցից յուրաքանչյուրում: Կազմակերպչական աշխատանքները, մարզումները, պայմանների բարելավումը չեն կարող ոչ մի օր դադարել: Անպայման լինելու է արդյունքների վերլուծություն, հետևություններ, նոր քայլեր: Ուժեղ կողմերը պետք է պահել և ավելի ուժեղացնել, թույլ կողմերը' արձանագրել և գտնել լուծումներ: Չեն լինելու հապճեպ, ոտքի վրա կայացված որոշումներ: Խրախուսումներ, անշուշտ, լինելու են: Եթե մենք ուզում ենք առաջիկայում ունենալ լուրջ հաջողություններ, ապա պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր գործին: Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես անհատ, շարունակելու եմ իմ անձնական միջոցներից օժանդակել մարզաշխարհին: Սա ինձ համար սկզբունքային հարց է: Հաջորդ քայլով' ես հանձնարարել եմ «Ծառուկյան» հիմնադրամի տնօրինությանը' մշակել մանկապատանեկան սպորտի աջակցության ծրագիր: Քննարկել մասնագետների, մարզիչների, մարզական լրագրողների, ծնողների հետ և ճիշտ լուծումներ գտնել: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Եթե չանենք այսօր, ապա վաղը ուշ կլինի: Ես պատրաստ եմ աջակցելու: Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցությունը աշնանը 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բարձրացնելու է սպորտի, և հատկապես' մանկապատանեկան սպորտի ֆինանսավորման մեծացման խնդիրը: Մանկապատանեկան սպորտը բացի մարզականից, ունի նաև այլ կարևոր խնդիրներ' նոր սերնդի առողջ մեծացման ու դաստիարակման: Պետությունը պետք է օգնի մարզաշխարհին, որ հետո պահանջելու իրավունք ունենա:

Աղբյուրը՝ Zham.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված