Պուտինը Ռուսաստանի ԱԽ-ի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքերի: «Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն կարծիքների փոխանակում։ Մենք խիստ անհանգստացած ենք շարունակական էսկալացիայի վերաբերյալ։ Հրատապ անհրաժեշտություն կա երկու երկրների միջև հրադադար հաստատելու, ինչպես նաև հետագա գործողությունների պատրաստակամության»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: