Տիմոշենկոյի գործը Եվրոդատարանում է
Աշխարհ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի՝ այսպես կոչված «գազային գործի» կապակցությամբ բողոքի գործի քննությունը:
Իր բողոքի մեջ նախկին վարչապետը մասնավորապես նշում է, որ իր ձերբակալությունը «զուտ քաղաքական նկատառումների» արդյունք է և ավելացնում, որ կալանավայրում իր հանդեպ ցուցաբերվում է ոչ ադեկվատ վերաբերմունք և չի ցուցաբերվում պատշաճ
բժշկական օգնության:
Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն բողոքարկել է նաև իր ղեկավարած տարիներին "Единые энергетические системы Украины" կորպորացիայի գործունեության ֆինանսական չարաշահումներին առնչվող բոլոր մեղադրանքները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ