Տոգոյի ափերի մոտ զավթվել է հունական նավթային տանկեր
Աշխարհ
Գվինեական ծովածոցում՝ Տոգոյի ափերի մոտ, ծովահենները զավթել են նավթ տեղափոխող հունական նավ։ Տանկերի տախտակամածին եղել է 24 հոգուց բաղկացած անձնակազմ։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Սա վերջին 2 շաբաթների ընթացքում Գվինեական ծովածոցում նավի զավթման արդեն 2-րդ դեպքն է։ Միջազգային ծովային գործակալության տվյալներով, տարեսկզբից հաշված, Աֆրիկայի արևմտյան ծովափնյա շրջաններում ծովահենները 6 նավ են զավթել։
Նշենք նաև, որ ծովահենները միջինը 10 օր իրենց մոտ են պահել յուրաքանչյուր զավթած նավը, իսկ նավաբեռը տեղափոխել այլ նավի վրա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ