Սահմանային վիճակը վերջին ժամերին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը
Տեսանյութեր«Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց: Հատկապես նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց: Հարգելիներս, դրա ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկությունների եւ չտանք այդպիսի մեկնաբանություններ»: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: