«Հայ էքսթրիմը» շնորհակալություն է հայտնում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻՆ շնորհակալական նամակ է ստացել «Հայ էքսթրիմ» ՀԿ պատվավոր նախագահ Ս. Շահսուվարյանից, որտեղ մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն նախարար,
Ձեր համակողմանի աջակցության շնորհիվ 2012 թ. օգոստոսի 1-10-ն առաջին անգամ Հայաստանում կայացավ «Հայ էքսթրիմ» էքսթրեմալ սպորտաձևերի փառատոնը։ Մեր ձեռքբերումներից մեկն այն էր, որ Դայվինգի մասնագիտացված հրահանգիչների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը ցանկություն հայտնեց 2013 թ. մեծ թիմով գալ Հայաստան ու մասնակցել Բարձրլեռնային ջրասուզման հայաստանյան միջազգային առաջին մրցումներին։
Փառատոնի բոլոր մասնակիցների անունից հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ գաղափարը կարևորելու և աջակցելու համար։ Արդյունքները սպասվածից ավելին են, ինչն առաջին հերթին կարևոր է այս ոլորտում Հայաստանի Հանրապետության վարկանիշի համար»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը