Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Ֆրանսիա
Աշխարհ
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, «Շուման» հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի եւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաեւ Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Որի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի եւ ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի