Թուրքիան հերքում է Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղափոխման վերաբերյալ լուրերը․ ՏԱՍՍ
Թուրքիա«Firat» քրդական գործակալության տեղեկությունները թուրքական կողմից սիրիական ընդդիմության զինված խմբավորումներից գրոհայիններին ուղարկելու մասին չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է թուրքական կողմի պաշտոնական ներկայացուցիչը: «Դա ճիշտ չէ», - ասել է աղբյուրը։ Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները նույնպես այս տեղեկատվությունը անվանել են «չափազանցված և կեղծ»: Ավելի վաղ «Firat»-ը հաղորդել էր, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի ազատ բանակի ստորաբաժանումների անդամների տեղափոխմանը Ադրբեջան: