«Հայկական Ժամանակ». Վարդան Ղուկասյանի որդին չի՞ ենթարկվի քրեական պատասխանատվության
Հայկական Մամուլ
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս անգամ էլ չի ենթարկվի քրեական պատասխանատվության և չոր դուրս կգա վերջին փոխհրաձգության աղմկալի պատմությունից։
Խնդիրն ըստ «ՀԺ»–ի այն է, որ մի կողմից ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Վարդան Ղուկասյանի տանը՝ նրա որդուն հայտնաբերելու նպատակով, մյուս կողմից՝ նույն ոստիկանությունը հայտարարում է, որ Սպարտակ Ղուկասյանը ՀՀ-ում չէ:
Նշանակում է՝ խուզարկություններն իրականացվում են ընդամենը տպավորություն ստեղծելու համար, թե քաղաքապետի որդուն փնտրում են: Եթե գիտեն, որ նա հեռացել է Հայաստանից, ապա ամենևին դժվար չէ պարզել սահմանապահ ծառայությունից' սահմանը հատե՞լ է, թե ոչ: Եվ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ժամանակ են ձգում՝ Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու կամ չհայտնաբերելու հստակ ցուցում ստանալու համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին