«Ժողովուրդ». Ընդդիմադիր արևմտամետ գործիչներ մեկնելու են ԱՄՆ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի սկզբին մի խումբ ընդդիմադիր արևմտամետ գործիչներ մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք մասնակցելու են Դեմոկրատական կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համագումարին:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ համագումարին ներկա կլինեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից՝ Խաչիկ Քոքոբելյանը եւ ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը, որը, ի դեպ, այս օրերին էլ գտնվում է ԱՄՆ-ում:
Մեզ հետ զրույցում «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հաստատեց տեղեկությունը: «Նախատեսվում է նման այց ԱՄՆ, իսկ թե երբ, դեռեւս հստակեցված չէ»,-ասաց նա՝ հերքելով տեղեկությունը, որ Հայաստանից ԱՄՆ են մեկնում՝ Դեմոկրատների համագումարին մասնակցելու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին