ԼՂ խնդրի կարգավորումը բխում է բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից. ՌԴ ԱԳ փոխնախարար
Արտաքին Քաղաքական
ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ Միխայիլ Գուսմանի հետ հարցազրույցի ժամանակ: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք հավատում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն խաղաղության և հրադադարի հաստատմանը: Իրավիճակի կայունացումը այժմ բխում է գործընթացում բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է Գրուշկոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)