«Ժողովուրդ». 4 դատավորներ պատժվել են միևնույն գործի առնչությամբ
Հայկական Մամուլ
ՀՀ արդարադատության խորհրդի նիստում օգոստոսի 24-ին 4 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կայացված որոշումը միևնույն գործի հետ է առնչված: Այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից:
«Դատական գործի ընթացքում խախտվել է անձի դատական պաշտպանության իրավունքը: Ամեն դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել է Վերաքննիչ դատարանի ակտը, և Արդարադատության խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել: Այն մանրամասն կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում»,-ասաց նա:
Թերթը հիշեցնում է, որ ԱԽ նիստում որոշում էր կայացվել դատավորներ Ռուբեն Ափինյանին, Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարել նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին' նկատողություն' զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Արդարացի՞ պատիժ է: «Ժողովուրդ»-ի այս հարցին դատավոր Ռ. Ափինյանը հրաժարվեց պատասխանել. «No comment»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին