«ՀԺ».Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով կալանավորվածի կալանքի ժամկետը կրկին երկարացվել է
Հայկական Մամուլ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով կալանավորված Հարություն Սարգսյանի կալանքի ժամկետը կրկին երկարացվել է՝ երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին, հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր Գյումրիի քաղաքապետի դստեր 27-ամյա փեսացու Կարեն Եսայանը:
Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 15-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը: Մինչ օրս նա պնդում է, որ սպանության հետ ոչ մի կապ չունի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին