«Հայացք». Սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի կեսերից Հայաստանում սննդամթերքի խայտառակ թանկացումներ են սկսվելու: Մինչ խորհրդարանական ընտրությունները երկրի կառավարությունն ամեն ինչ արեց՝ թանկացումները կանխելու համար: Սակայն սեպտեմբերի կեսից այլևս անհնար է լինելու «արհեստական միջամտությունը»:
Բացի բանջարեղենից, մնացած ողջ սննդամթերքը խիստ թանկանալու է: Այդ իսկ պատճառով է նաև, որ գյուղնախարարությունը շուկաներ է բացում մայրաքաղաքում՝ ցույց տալու համար, թե, տեսեք, բանջարեղենը չի թանկանալու: Իրականում սա մարդկանց ուշադրությունը շեղելու միտում ունի: Երբ թանկացումներն սկսվեն, ո՞վ է ոգևորվելու բանջարեղենի էժան գներով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին