«Ժողովուրդ». Ես ծերունի եմ, իմ ժամն է գերեզման գնալու. Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու
Հայկական Մամուլ
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև նախկին քաղաքապետը` անկուսակցական Կարո Իսրայելյանը, ում առաջադրումը ձևական բնույթ է կրում: Եվ ահա երեկ Իսրայելյանը ինքնաբացարկ ներկայացնելուց անմիջապես հետո զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, որպեսզի տեղեկացնի այդ մասին:
«Ես հենց նոր դիմումը ներկայացրի հանձնաժողով, ինքնաբացարկ եմ հայտարարել: Ես ծերունի եմ, իմ երիտասարդ կոլեգան պետք է իմ գործը շարունակի, երկուսս էլ քաղաքական ուժի ներկայացուցիչ ենք, բայց ինքը երիտասարդ է և պետք է շարունակի իր գործը: Ես իրա դեմը գնացողը չէի, ես արդեն 60 տարեկան մարդ եմ, իմ ժամն է գերեզման գնալու»,- եզրափակեց Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան' Կարո Գուլոյանն է, որն այս անգամ ևս առաջադրել է իր թեկնածությունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին