Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին կառավարության նիստի ընթացքում արված հայտարարություններին։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի կողմից այդ հայտարարությունները ևս մեկ հարված են բանակցային գործընթացին, որի համար միջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Դրանով Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է դադարեցնել բանակցային գործընթացը: Նախորդ շրջանում նրա կողմից արված ելույթներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դեմ է բանակցային գործընթացին և պահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը: Այնուամենայնիվ, ձևաչափը չի կարող փոփոխվել: Աբդուլաևան «անընդունելի» է անվանել Հայաստանի՝ բանակցություններ սկսելու համար պայմաններ սահմանելու փորձերը։