Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումների պատճառով կանչվել է ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ-ադրբեջանական բախումների մասին մեկնաբանություն տալու համար հուլիսի 23-ին ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նա հանդիպել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Լիտցենբերգերը ասել է, որ ԱՄՆ֊ում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության մասին հարցը, ինչպես նաև հանդիպման ընթացքում քննարկված բոլոր հարցերը լուծում կստանան Սպիտակ տան մակարդակում: