Թուրքիայում լրտեսական ցանց է վնասազերծվել
Թուրքիա
Թուրքիայում վնասազերծվել են իրանական հատուկ ծառայությունների գործակալական ցանց։ Ազգությամբ իրանացի երկու լրտես արդեն ձերբակալվել է, հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը։
Իրանցի գործակալները բացահայտվել և կալանքի են ենթարկվել Իգդիրի շրջանում իրականացված գործողության համար։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանի հատուկ ծառայությունների գործակալները տեղեկատվություն են հավաքել ի վնաս Թուրքիայի, այդ թվում՝ նաև լուսանկարել ու տեսագրել են Թուրքիայի ռազմական օբյեկնտերը և սիրիական փախստականների ճամբարների։
Պաշտոնական տվյալներով՝ գործողության շրջանակներում ձերբակալվել են խմբավորման 9 անդամները, որոնցից մի քանիսը ազգությամբ՝ թուրք։
Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)