Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը 

Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների

Գիտություն և Մշակույթ

ԼՈՒՐԵՐ․com-ն առանձնացրել է ցանկ և հատվածներ ներկայացրել, թե ինչ բովանդակությամբ բանաստեղծություններ և պատմվածքներ են ներառված 11 և 12-րդ դասարանների գրականություն առարկայում՝ ըստ նոր չափորոշիչների նախագծի։ Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, սակայն դրա շուրջ ծավալվող քննարկումներն այդպես էլ չեն դադարում։

11 և 12-րդ դասարանների գրականության ցանկից առանձնացրել ենք ժամանակակից  հեղինակների  հետևյալ ստեղծագործությունները․

Արամ Պաչյան, «Թափանցիկ շշեր» պատմվածք

․․․Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում  մահճակալին. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից:

․․․Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է:

․․․Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ`  մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: 

․․․Պատերը կարմիր են: Հայրս ընկած է հատակին: Պատռված քունքից արյուն է ցայտում: Գեղեցիկ է: Հրապարակի շատրվանին է նման:

․․․Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված հազար դրամանոց է հանում: Վերցրու Ար ջան, ընկերուհուդ հետ կոֆե կխմես: 

․․․Չգիտեմ, ինչ կզգար Հիսուսը, եթե Հայր Աստված հարբեցող լիներ:

․․․Բազկաթոռի տակից գտնում եմ տրուսիկը` խնամքով հագցնում եմ, հետո մնացածը` գուլպաները, շալվարը, վերնաշապիկը:

Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք

․․․Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր․․․

․․․Իմ լացն էլ է գալիս,  Հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում՝ հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե՞ գրականություն․․․ Մտածում եմ՝ տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ ու կլինի Կիկոսի երկրորդ մահը։ Բա դա՞ ով կգրի։

Մեկնաբանությունների բաժնում՝

Սեռայնությունը ժխտող գրականություն՝ նոր ու համով, հեզաճկուն ու առնական, պայծառ ու ձախ։ Մտքեր, եզրահանգումներ, ճանապարհներ, էրոտիզմ, հավատք՝ առանց պաշտամունքի, սեր՝ առանց օբյեկտի, նույնիսկ առանց մարմնի՝ անսեռ  հրեշտակներ, օրգազմ՝ առանց սեռական օրգանների։

Զահրատ, «Ոսպ ստկող կինը» բանաստեղծություն

Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար մը

Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - քար մը - կանաչ ոսպ մը

Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - հանկարծ բառ մը - բառ ոսպի քով

Հետո բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - հետո խոսք մը

Ու բառ առ բառ խոլ բարբառ մը - հինցած երգ մը - հին երազ մը

Հետո կյանք մը - ուրիշ կյանք մը - կյանք կյանքի քով - ոսպ մը - կյանք մը

Դյուրին կյանք մը - դժվար կյանք մը - ինչու դյուրին - ինչու դժվար

Բայց քով քովի կյանքեր - կյանք մը - հետո բառ մը - հետո ոսպ մը

Կանաչ մը - սև մը - կանաչ մը - սև մը - ցավ մը - կանաչ երգ մը

Կանաչ ոսպ մը - սև մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը:

Մարինե Պետրոսյան, «HAPPY END» բանաստեղծություն

ֆիլմը

ատոմային պատերազմի մասին էր

ռումբն արդեն քցել էին

ու փրկվելու

ոչ մի տարբերակ չկար

բոլորս գիտեինք որ

մեռնելու ենք

10 րոպեից

կամ 20

շատ շատ մեկ օրից

կամ երկու

բայց ինչ տարբերություն

երբ որ հույս չկա

փրկվելու

հետո հանկարծ

հոսանքը գնաց

ֆիլմն ընդհատվեց

ու ես հասկացա որ

փրկությունը

երբեմն գալիս ա

երբ որ արդեն չես

հավատում

Սլավի-Ավիկ Հարությունյան, «Տրտմություն» բանաստեղծություն

...Կգան նրանք

որոնց սպասել ենք

կգան նրանք

որոնց մատնել էին կախաղանի

կգան հաղթողները պատերազմի

կգան փախածները մարտից

կգան հեռացածները երկրից

կգան բերդերում նստածները

կգան մեռյալները հանուն Որդու և Հոր

կգան բոլորը

բայց ոչ երբեք նրանք

որոնց սիրել ենք

Էդուարդ Հարենց, «Ուրցով թեյ» բանաստեղծություն

Ես ու երկու ընկերներս (զույգեր` քույր-եղբայր) ամենաչարն էինք մանկապարտեզում: Նախաճաշի ժամին ծլկում էինք, ուշացած գալիս, իբր թե` «Մենք չգիտեի՜նք»… Պատժում էին, իհարկե: Մինչ բոլոր երեխաները արդեն իջնում էին խաղալու, մենք ստիպված էինք… («Առանց նախաճաշելու` բակ իջնել չկա´»): Իսկ մենք շատ էինք խելոք ու շատ էինք չար. ձուն ուտում էինք` միայն դեղնուցը, թեյը թափում էինք… Հետո հպարտ-հպարտ իջնում էինք բակ ու հայտարարում, թե` «Մենք կերանք մեր Հացը»… Դպրոցական արձակուրդների ուղիղ կիզակետում, երբ ամռան դեղնուցն` ասես ոսկեզօծ ներվաթելերի ու ասեղների վրա արդեն մատուցված էր, մենք` պապիս տասներեք թոռները, կեսօրից հետո, դանակ-մկրատով ու տոպրակներով զուգված-զարդարված,- լեռնալանջն ի վեր մխրճվում էինք օրվա երկնագույն սպիտակուցի մեջ` ուրց հավաքելու մրցության ծեսի… Միշտ մնում էի ես թիկունքում վերջինի. ամենադանդաղը ե´ս էի վազում (ամենագեղեցիկ վազքը ի´մն էր): Ես ծաղիկների խենթ սիրահար եմ, ամբողջ ծեսը տանուլ էի տալիս` տարբեր ծաղիկներ հետազոտելով… Երեկոյից առաջ, երբ ոսկին գնալով թանկանում էր, մենք` ասես հոգնած, բայց և մրցույթի արդյունքներն իմանալու անհամբերությունից` շտապով տուն էինք վերադառնում: Հանձնում էինք մեր «ավարը», լվացվում էինք ու գալիս-շարվում սեղանի շուրջը, որի մոտ պապս մեզ էր սպասում: Ու նա գեղեցի՜կ ու դանդաղորե՜ն (ինչպես վազում էի ես) հերթով ստուգում էի մեր տոպրակները: Հասնելով իմին` նա նախ զարմանում էր. գրեթե ամբողջը հիացինտներ են, միայն չնչին ուրց… Հետո հիշում էր, աչքը գցում էր Ավետարանին, լուռ ժպտում էր` հայտարարելով, թե ամենաշատ ուրցը ե´ս եմ հավաքել… Խոնարաբար շիկնում էի: Դպրոցը ես ավարտեցի արծաթե մեդալով…

10-րդ դասարանում ներառված 15 հեղինակներից միայն 1-ն է հայ՝ Լևոն Շանթ- «Կինը», 5-ը՝ ժամանակակից գրողների ստեղծագործություններ, 9-ը՝ համաշխարհային։

11-րդ դասարանում ներառված 27 հեղինակներից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը 2 հայ հեղինակ՝ Պարույր Սևակ- «Ամանեջ», Սերո Խանզադյան- «Մխիթար սպարապետ» պատմավեպը։

12-րդ դասարանի գրականության ցանկը կազմված է 25 հեղինակներից, որոնցից նախորդ տարիների գրականությունից պահպանվել են ընդամենը հայ 3 հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Շահան Շահնուր- «Նահանջը առանց երգի», «Պճեղ մը անուշ սիրտ», Կոստան Զարյան- «Նավը լեռան վրա» և Հրանտ Մաթևոսյան- «Մեծամոր» էսսե։ Ցանկում տեղ գտած 22 ստեղծագործությունները ժամանակակից գրողների և արտասահմանյան հեղինակների գործեր են։

Նշենք, որ Թամարա Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշել էր՝  դպրոցը ազատ արտահայտվելու տարածք է, և աշակերտները պետք է ընթերցեն այն, ինչ ցանկանում են։ Դե իսկ, «Հայ գրականություն» առարկան խմբագրելու  նպատակը աշակերտների գրավոր և բանավոր խոսքը զարգացնելն է։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ամենադիտված