Առաջին մոտոցիկլետը արտոնագրվել է այսօր
Գիտություն և Մշակույթ
1885թ օգոստոսի 29-ին Գերմանիայում գյուտարար Գոտլիբ Դայմլերը արտոնագրեց առաջին մոտոցիկլետը։
Ինժեներ Գոտլիբ Դայմլերը զբաղվում էր ներքին այրման շարժիչների ստեղծմամբ, այնուհետև իր գործընկեր Մայբախի հետ հիմնում են իրենց սեփական ֆիրման:
1885թ. Դայմլերի ստեղծած շարժիչը, հաջողությամբ անցնելով փորձարկման փուլը, պատրաստ էր օգտագործման համար: Այն տեղադրելու համար, պարզվեց, ամենահարմար տարբերակը հեծանիվն է և, որն էլ արտոնագրվեց՝ որպես «նավթե շարժիչով փոխադրման միջոց»։
50 կգ-անոց, մեկ ցիլիդրե բենզինե շարժիչով, 264 քառ. սմ աշխատանքային ծավալով, 0,5 ձիաուժ հզորություն ունեցող փայտյա շրջանակով հեծանիվն առաջին անգամ վարել է Մայբախը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի