ԱՄՆ-ի տիեզերական նոր նախագիծը
ԱՄՆ
Մոսկվայի միջազգային ավիատիեզերական կոնգրեսի շրջանակներում ԱՄՆ-ն ներկայացրել է դեպի Լուսին և Մարս թռչող տիեզերանավերի համար նախատեսված գերծանր հրթիռների երկու տարբերակի նախագիծ, հաղորդում է INTERFAX-ը՝ հղում տալով ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Մայքլ Սերբերին:
«ՆԱՍԱ-ն զբաղվում է տիզերական մեկնարկների համակարգով, որը մեր գերծանր հրթիռն է և ի զորու է բեռներ փոխադրել շուրջերկրյա ուղեծիր: Նրա մեկնարկային քաշը 70 տոննա է»,- ասել է Սերբերը:
Այս համակարգի առաջնային խնդիրը շուրջերկրային ուղեծիր բեռնափոխադրումներ իրականացնելն է, իսկ հետագայում այն կարելի է օգտագործել տիեզերանավերի մեկնարկների ժամանակ: Հրթիռային համակարգի երկրորդ տարբերակը կկշռի ավելի քան 130 տոննա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)