Այսօր տեղի կունենա 69-րդ Վենետիկյան միջազգային կինոփառատոնի բացումը
Գիտություն և Մշակույթ
Այսօր Իտալիայում կբացվի 69-րդ Վենետիկյան միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։ Այն համարվում է հին և կարևոր կինոփառատոններից մեկն աշխարհում։ Փառատոնի պաշտոնական ծրագիրը հայտնի է դարձել 2012 թվականի հուլիսի 26-ին։ Հենց այն ժամանակ էլ հայտարարել են, որ միջոցառման բացմանը ներկայացվելու է հնդիկ կին ռեժիսորի «Ակամա հիմնարար» ֆիլմը։
Վենետիկում այս տարի Ռուսաստանը կներկայացնեն ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովը «Դավաճանություն» և Ալեքսեյ Բալաբանովը «Ես էլ եմ ուզում» ֆիլմերով։
69-րդ Վենետիկյան կինոփառատոնն ուշագրավ է նրանով, որ այս տարի առաջին անգամ չեն ցուցադրելու Լյումիեր եղբայրների մասին պատմող կարճամետրաժը։
Կարճամետրաժի փոխարեն կցուցադրվի իտալացի անիմատոր Սիմոնե Մասիի կարճամետրաժը, որի ընթացքում հնչելու են Ֆելինիի, Վենդերսի, Տարկովսկու և Դովժենկոյի ֆիլմերի երաժշտությունները։ ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի