Վերանորոգվում է կույրերի համար նախատեսված բազմաբնակարան շենքի տանիքը
Հայաստան
Արագածոտնի մարզի մարզպետ Սարգիս Սահակյանն ամիսներ առաջ հանդիպեց «Հայաստանի կույրերի միավորման Աշտարակի ուսումնա-արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի անդամների հետ, և, ի թիվս այլ խնդիրների, քննարկվեց բազմաբնակարան շենքերի վերանորոգման հարցը: Մարզպետը խոստացավ խնդիրը լուծել առաջիկա որևէ ծրագրով:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրի երկրորդ փուլում ընդգրկվեց Աշտարակի Պռոշյան 28 շենքի տանիքի վերանորոգումը:
Շինարարական աշխատանքները ներկայումս ընթանում են և մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվեն: Սրանով, սակայն, կույրերի բնակարանային պայմանների բարեկարգումը չի սահմանափակվի. առաջիկայում նախատեսվում է համանման ծրագրի մեջ ընդգրկել նաև նրանց համար նախատեսված ևս մեկ շենքի տանիքի վերանորոգում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի