Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին 

Միլիարդները՝ քամուն և օլիգարխներին. ինչպե՞ս է Թորոսյանը պայքարում համավարակի դեմ

Վերլուծական

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային համավարակի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ Եվ այսպես՝ 

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363 

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775 

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500 

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847 

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894 

Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437 

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307 

Հանրագումար` 5,808,527,812 

Այս ընթացքում հրատապ վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում: Այլ կերպ ասած՝ այն ԲԿ-ներում, որոնց ղեկավարները ընկերական հարաբերությունների մեջ են նախարարի հետ: 


Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն մասով պետք է նշենք, որ միայն հունիս ամսին 18 միլիոն դրամի դեղարայք է գնվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությունից: Ապրիլ ամսին 292,611,352 և 491,306,918 դրամի դեղորաք էլ գնվել է «Արփիմեդ» ընկերությունից, որը, հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ կապվում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդու անվան հետ: 


Ինչ վերաբերվում է ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերին, ապա դրանք, որպես կանոն, պետության կողմից վարձակալված հյուրանոցային համարներն էին: Օրինակ՝ հուլիսին այդ նպատակով 25,500,000 դրամ է հատկացվել «Իմպերիալ» հյուրանոցին. 3,900,000 դրամ՝ «Nova Hotel Yerevan»-ին (Larco Group LLC), 31,967,600 և 23,175,000 դրամ՝ «Ռեժինե» ՍՊԸ-ին, 6,084,000 և 2,360,000 դրամ՝ «Սոչի Պալասին», 1,950,600 դրամ՝ ՀԱԿՈԲ ՍՈՒԼՅԱՆ Ա/Ձ –ին: 38,304,859 և 21,887,000 դրամ՝ «Արմենիա» Հյուրանոցային Համալիր ՓԲԸ-ին, 16,265,600 դրամ՝ «Թուֆենկան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ին 21,049,000 դրամ՝ «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին: Մարտ ամսից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում մեկուսարանների պահպանման ծախսերը կազմել են 150 միլիոն դրամ: 


Բժշկական պաշտպանիչ միջոցները՝ հունիսի 16-ի դրությամբ ձեռք է բերվել 691 մլն դրամի 125 214 հատ արտահագուստ և մեկանգամյա բժշկական խալաթ։ Սրանցից 100 000-ը մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ են, որոնք կարել է տեղական «Տաշիր կար» ՓԲԸ-ն։ Վերջինս զբավում է արտահագուստի արտադրությամբ և մատակարարել է 579 մլն 024 հազար դրամի 100 000 հատ մեկանգամյա բժշկական խալաթ։  Հաջորդ խոշոր մատակարարը եղել է «MULTIFIX FZE» ընկերությունը, որից ձեռք է բերվել մոտ 50 մլն դրամի ( 99 330 ԱՄՆ դոլար) արտահագուստ՝ 7000 հատ, մեկ միավորը՝ 6930 դրամով։  Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 46 մլն 497 հազար դրամի 13 219 հատ եռաշերտ արտահագուստ և 99 մլն դրամի 19 195 այլ արտահագուստ։  7 մլն 200 հազար եռաշերտ արտահագուստ գնվել է «Լեյբր Գուդս» ՍՊԸ-ից՝ 1500 հատ 4800 դրամ արժողությամբ եռաշերտ արտահագուստ։ Այս ընկերությունը զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով և բժշկական պարագաներ կամ պաշտպանիչ միջոցներ նախկինում չի արտադրել։  Արևիկ Դարբինյան ԱՁ-ից գնվել է 4,3 մլն դրամի 1719 հատ եռաշերտ արտահագուստ՝ միավորի արժեքը 2500 դրամ։ Այս ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրով։  0,5-1,7 մլն դրամի արտահագուստ, մեկանգամյա կիրառման բժշկական խալաթներ են գնվել Անուշ Սեյրանյան, Վազգեն Օհանյան ԱՁ-ներից և «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ից։ Այս ընկերություններից միայն Անուշ Սեյրանյան ԱՁ-ն ինչ-որ կերպ առնչություն ունի հագուստներ կարելու հետ՝ զբաղվում է այլ հագուստի և պարագաների արտադրությամբ, որոնք ներառված չեն ուրիշ խմբավորումներում։  Իսկ ահա Վազգեն Օհանյան ԱՁ-ն զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով, «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ն էլ՝ ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ գործունեությամբ։ 

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների միջին և կրտսեր բուժանձնակազմի (նրանց թիվը շուրջ 2041 է) պարգևավճարների համար չորս ամիսների ընթացքում (մարտի 1–ից հունիսի 11–ը) հատկացվել է ընդհանուր՝ 687 մլն 518 ՀՀ դրամ, այսինքն՝ բուժաշխատողը միջինում ամսական ստացել է շուրջ 84.000 ՀՀ դրամ, հարկերը պահելուց հետո մոտ 63.000 ՀՀ դրամ։ Պարգևատրումների մեջ ներառված են նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի միջին և կրտսեր անձնակազմը, ինչպես նաև Երևանի շտապօգնության աշխատակիցները։ Սակայն, զավեշտալին այն է, որ ինչպես գրվեց մամուլում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 7.5 անգամ ավելի շատ պարգևատրում են ստացել, քան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները: 


Այս ամենով հանդերձ՝ ևս մեկ ուշագրավ հանգամանք նշենք. հուլիսի 9-ին նախարարությունը 1,593,089,000 դրամի պատվաստանյութ է գնել «Սանոֆի Պաստեռ» բաժնետիրական ընկերությունից: Պայմանագիրը՝ այստեղ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը
Ամենադիտված