Տարվերջին գնաճը շուրջ 1,7- 2 տոկոսի կարգի կլինի. ԿԲ նախագահ
ՏնտեսությունՄենք շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն եւ կարծում ենք, որ դա արդարացված քաղաքականություն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս արհավիրքները, որոնց միջով անցնում ենք, մի հատ էլ ունենայինք 10 տոկոսանոց գնաճ: Ինչը կնշանակեր սպառողական ապրանքների 25-35 տոկոսով թանկացում»,-ասաց ԿԲ նախագահը:
Հարցին, թե գնաճի ինչ ցուցանիշ կունենանք տարեվերջին, ԿԲ նխագահը պատասխանեց. «Տարվերջին գնաճը շուրջ 1,7- 2 տոկոսի կարգի կլինի»: