Աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի լինի․ ԱՀԿ
Գիտություն և Մշակույթ
Աշխարհում կլինի կորոնավիրուսի միայն մեկ ալիք, որի տեմպը կուժեղանա ու կթուլանա՝ կախված արտաքին բազմաթիվ գործոններից, Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՀԿ֊ն։ Ըստ ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսի՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման մասին լուրերը միֆ են։ Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը սեզոնային բնույթ չունի։ Հետևաբար, վիրուսի տարածման տեմպը չի կարող ամռանը նվազել և այնուհետև դարձյալ ահագնանալ։ Վարակի տարածման տատանումներ, իհարկե, կլինեն, բայց դա վիրուսի սեզոնային բնույթով պայմանավորելը, մեղմ ասած, ճիշտ չէ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru