Հայաստանի պարի պետական համույթի ելույթը հեռարձակվեց հանրահայտ "DubaiTv"–ի ուղիղ եթերով
Գիտություն և Մշակույթ
ԱՄԷ մշակույթի նախարարության հատուկ հրավերով և Աբու Դաբիում ՀՀ դեսպանության աջակցությամբ ու կազմակերպությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի պարի պետական համույթը համերգներով հանդես է եկել ԱՄԷ Աբու Դաբի, Դուբայ, ալ-Այն, Ում ալ-Կուվեյն էմիրություններում:
Ազգային տոնի կապակցությամբ՝ հրավիրված էին 3 տասնյակին հասնող տարբեր երկրների համույթներ, անհատ կատարողներ, նվագախմբեր ու արվեստագետներ:
Համերգների ընթացքում պարի պետական համույթն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին: Տեղական իշխանությունների կողմից համարվելով լավագույն համույթ՝ ԱՄԷ մշակույթի նախարարության առաջարկով՝ համույթի ելույթը հեռարձակվեց հանրահայտ "DubaiTv" արբանյակային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Համերգային ծրագիրը լայնորեն լուսաբանվեց նաև տեղական լրատվամիջոցներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում