ԱՄՆ-ի պետական պարտքը մոտ ապագայում կանցնի 16 տրիլիոն դոլարի սահմանը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետական պարտքը մոտ ապագայում կանցնի 16 տրիլիոն դոլարի սահմանը։ Նման ծավալի պարտքի դիմաց Ամերիկան ամեն տարի վճարում է 225 միլիարդ դոլարից ավելի տոկոս։ Փորձագետները ընգծում են, որ այս խնդիրը ակիտիվորեն քննարկվում է նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում։
Հանրապետական կուսակցության անդամները պարտքի մեծացման մեջ մեղադրում են Բարաք Օբամային։ ԱՄՆ-ի պետական պարտքից յուրաքանրչյուր ամերիկացու բաժին է հասնում 16 հազար դոլար։ Նշենք, որ այդ թիվը ավելացել է Օբամայի կառավարման տարիներին։ Հանրապետականների կարծիքով՝ ծախսերի անվերահսկելի աճի համար պատասխանատվություն է կրում միմիայն երկրի ներկայիս նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կանխատեսումներ է անում, համաձայն որի՝ ԱՄՆ-ի պետական պարտքը տարվա վերջին կգերազանցի ՀՆԱ -ի 70%-ը։ Այդ կերպ այն կլինի Երկորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)