Հայուհին շարժում է սկսել Թուրքիայում խաղաղության համար
Թուրքիա
Թուրքական Sondakika.com կայքը տեղեկացնում է Ստամբուլում հայկական ծագում ունեցող 52-ամյա դերձակուհի Ֆիլորի Ուլուք Բենլիի նախաձեռնության մասին, որով կինը ցանկանում է վերջ դնել պատերազմներին։ Նա շարժում է սկսել Թուրքիայում շարունակվող ահաբեկչության դեմ։ Շարժումը ստացել է «Խաղաղության համար մի կտոր էլ դու միացրու» անվանումը։
«Թուրքիայում ահաբեկչական գործողությունների պատճառով բազմաթիվ մարդկանց մահվան փաստը ինձ կրկին հիշեցնում է այն մասին, որ երկիրը, որտեղ մենք ապրում ենք, ողողված է արյունով և թշնամանքով, իսկ խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է «դադարեցնել պատերազմը»՝ «Մարդիկ, խիղճն այս երկրում ընկնում է» ասելու համար»,- նշում է Բենլին։
Նա ասել է, որ Թուրքիայում մինչ օրս շուրջ 10 շրջանային ներկայացուցչություններ են ստեղծվել, իսկ ամբողջ աշխարհի մասշտաբով սպիտակ կտորների վրա իրենց խաղաղության գրություններն են ուղարկել 32 երկիր՝ Ճապոնիայից մինչև Նոր Զելանդիա։
Բենլին նաև նշել է, որ աշխարհի տարբեր ուղղություններով ուղարկված մոտ 8000 կտորների վրա առաջնային տեղ են գրավում Թուրքիայում ահաբեկչական գործողությունների դադարեցումն ու Սիրիայում խաղաղության հաստատումը։ Դրանց տարածմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ կամավորական սկզբունքով աջակցություն ցուցաբերելով շարժմանը։
Հայուհին նշել է, որ սպիտակը խաղաղության, մաքրության խորհրդանիշն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)