Հայաստանը չկարողացավ օգտվել COVID19-ի ընձեռած հնարավորություններից. տնտեսագետ (տեսանյութ)
ՏնտեսությունԿորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված կառավարության ջանքերը համակարգված չէին և ի սկզբանե երկարաժամկետ ծրագրեր չկային: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով COVID19-ի վնասները մեղմելուն ուղղված կառավարության ձեռնարկումներին:
«Կառավարության գործադրած ծրագրերը՝ իրավիճակը փրկելու փոքր քայլեր էին ընդամենը, որը նման է հրդեհը փոքրիկ օջախներով հանգցնել փորձելուն, այնինչ՝ համալիր մոտեցում էր պետք ցուցաբերել»,- նշեց տնտեսագետը:
Խոսելով այն մասին, թե որքանով Հայաստանը կարողացավ օգտվել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ստեղծված իրավիճակից, Կառլեն Խաչատրյանը վստահ է՝ Հայաստանը չկարողացավ օգտվել որևէ հնարավորությունից՝ այնինչ կարելի էր որոշակի օգուտներ քաղել և ի շահ Հայաստանի ծառայեցնել:
«Այո, կարող ենք փաստել, որ մենք ոչ միայն չկարողացանք օգվել այդ հնարավորությունից, այլև շատ հնարավորություններ կորցրեցինք»:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի: