Իսպանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի պաշտոնում Էդուարդ Հարությունյանին կփոխարինի Մարինե Մոկացյանը
Արտաքին Քաղաքական
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոսի պարտականությունները կատարող Էդուարդ Հարությունյանն օգոստոսի 1-ից ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում և վերադառնում է Հայաստան:
«Օգոստոսի 3-ից Իսպանիայում Հայաստանի դեսպանության հյուպատոսի պարտականությունները կկատարի դեսպանության նորանշանակ խորհրդական Մարինե Մոկացյանը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Էդուարդ Հարությունյանին 3 տարիների բարեխիղճ աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ, իսկ Մարինե Մոկացյանին ցանկանում է արգասաբեր գործունեություն»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)