Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) 

Ո՞վ ի վերջո առաջինը կխոսի ճշմարտության մասին

Վերլուծական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը տեսանյութ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իր հետ հանդիպման ժամանակ ասելով, որ ի պաշտոնե իրավասու է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, առաջարկել է սիմվոլիկ գումարի դիմաց ազատվել բոլոր տեսակի քրեական եւ քաղաքական հետապնդումներից: Մինասյանը պնդում է, որ ինքն այդ գործարքին չի համաձայնել և իր դեմ հարուցված քրեական գործերը հենց իր՝ այդ որոշման հետևանքն են: Ի դեպ՝ վերոնշյալ գործարքին Մինասյանը դրանից հետո այդպես էլ չանդրադարձավ:

Լռություն է պահպանում նաև Արթուր Վանեցյանը: Քանի դեռ ընթանում էր նախաքննություն՝ ԱԱԾ նախկին պետը դրանով էր հիմնավորում չխոսելու իր ցանկությունը: «Ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - հայտարարել էր Վանեցյանը։ Սակայն, այժմ քննությունը ավարտվել է, ավելի ճիշտ՝ կարճվել, մեղավորներն այդպես էլ չեն գտնվել, իսկ ինքը` Վանեցյանը, իր իսկ խոսքերով ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր վերոնշյալ գործարքի փաստը: Թերևս, ժամանակն է, որպեսզի ԱԱԾ նախկին պետը կողմնորոշվի և բացի փակագծերը, քանի որ այժմ նրան կաշկանդող միակ հանգամանքը, կարծես թե, վերացել է, և նա պարտավոր է պատմել ողջ ճշմարտությունը, ինչպես նաև այն, թե էլ ում է որպես բանագնաց այցելել Փաշինյանի հրահանգով:

Միքայել Մինասյանը նույնպես պետք է պատասխանի մի շարք հարցերի, օրինակ՝ թե ինչու այդ գործարքի մասին հանրությանը տեղյակ չէր պահել 2019 թվականին, այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը դեռ ԱԱԾ պետ էր: Ակնհայտ է, որ Մինասյանը պետք է ավելի սպառիչ տեղեկատվություն ներկայացնի և չբավարարվի հարցը օրակարգ բերելով: Դե իսկ այս պատմության «գլխավոր դերակատար» Նիկոլ Փաշինյանն էլ կարող է իր հերթին սպառիչ ապացույցներ ներկայացնել հանրությանը, որոնք կռեաբիլիտացնեն իրեն՝ բացատրելով, թե ինչու էր բանագնաց ուղարկում իր իսկ կողմից «կոռումպացված» և «թալանչի» հռչակված Միքայել Մինասյանի մոտ: Գուցե այս ամենին կա այլ բացատրություն և հենց այդ բացատրությունն է Փաշինյանը պարտավոր տալ այն ժողովրդին, որի շնորհիվ եկել է իշխանության, որին խոստանում էր աշխատել բաց և թափանցիկ, իսկ այժմ ինչ-ինչ ստվերային գործարքներ է իրականացնում այդ նույն ժողովրդի թիկունքում:

Թե՛ Միքայել Մինասյանն իր հայտնի տեսաշարքում, թե՛ Արթուր Վանեցյանն իր պարբերական հարցազրույցների ընթացքում և թե Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում մշտապես խոսում են ժողովրդի հետ անկեղծ լինելու, ժողովրդից ոչինչ չթաքցնելու և ճշմտարությունը ասելու կարևորության մասին: Սակայն, տպավորություն է, որ կոնկրետ այս դեպքում կողմերից և ոչ մեկը չի ցանկանում հետևել հանրության հետ անկեղծ զրույցի իր թեզին, մինչդեռ ակնհայտ է, որ այս գործի երեք «ֆիգուրանտներն» էլ տիրապետում են այն տեղեկատվությանը, որը կարող է լույս սփռել այս մութ գործարքի վրա, երեքն էլ թաթախված են այս պատմության մեջ, երեքն էլ ունեն էական ասելիք և երեքն էլ քաղաքական գործընթացների հորձանուտի մեջ են:

Նա, ով առաջինը կխոսի և կբացահայտի ողջ ճշմարտությունը, մեծ ազդակ կհաղորդի հանրությանը, որ ժողովրդի հետ անկեղծ խոսելու մասին իր կոչերը միայն դեկլարատիվ բնույթ չեն կրում...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապը
Ամենադիտված