ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Ինչո՞ւ է 2 տարի անց միայն եղբայրը մանկատան տնօրենին մեղադրում քրոջը վաճառելու համար

Հասարակություն

Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ: Պատմությունը վրդովված հարցեր առաջ քաշեց նաև սոցիալական ցանցերում՝ ինչպե՞ս է վաճառել, ինչո՞ւ են նրան որդեգրել, եթե երեխան ուներ խնամակալ (եղբայրը) և այլն:

Սակայն աղջնակի վերջին տարիների կյանքի պատմությանը ծանոթանալիս ի հայտ եկան մի շարք փաստեր (որոնք, եթե գործը հասնի որոշ ատյանների բնական է կքննվեն նաև պատկան մարմինների կողմից), որոնք վկայում են, որ պատմությունն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է աղջնակի եղբայրը:

Panorama.am-ը զրուցեց Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանի հետ, ով նախևառաջ հիշեցրեց, որ մանկատունը որդեգրության հետ որևէ կապ չունի, դա իր գործառույթը չէ և դրանով զբաղվում է հատուկ հանրապետական հանձնաժողովը, իսկ վերջնական որոշումն էլ կայացնում է ՀՀ կառավարությունը: Մանկատունն էլ զբաղվում է միայն երեխաների խնամքով.

«Երեխան մանկատուն է ընդունվել մոր մահվան վկայականով 2008թ-ին (հայր չի ունեցել, մայրն էլ միայնակ մայր է եղել), այսինքն երեխան անմիջապես որդեգրման համար կենտրոնական հաշվառման է վերցվել: Իսկ եղբայրը, որ այս ամենի հեղինակն է և այսօր ինչ-որ հայտարարություններ է անում, նույնիսկ նրա կենսաբանական եղբայրն էլ չի՝ մեկ մորից են, բայց տարբեր հայրերից: Եվ նա չի եղել մանկատան սան, անգամ երեխային՝ Հայարփին, երբևէ այցի չի եկել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնօրենը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայարփին որդեգրվել է դեռևս 2 տարի առաջ, 2010թ-ին և դրանից առաջ զանգահարել է խորթ եղբորը, խոսել նրա հետ ու ասել, որ գնում է ընտանիք, սակայն մանկատան աշխատակիցների պնդմամբ՝ եղբայրը իրեն շատ կոպիտ է պատասխանել: Այսինքն՝ քրոջ որդեգրումը նորություն չէ և առավել ևս նորություն չէ հենց եղբոր համար, ով քաջատեղյակ է եղել, որ Հայարփիին որդեգրում են, աղջնակը ինքն էլ համաձայնություն է տվել, բայց չգիտես ինչու՝ երկու տարի անց նոր այդ պատմությունը ջրի երես է հանել.

«Ես չգիտեմ, ինչու է այս աղմուկը հիմա բարձրացել, եղբորը երևի թե հարցնենք… բայց աղջիկը իրեն լավ է զգում այդ ընտանիքում, նորմալ ապրում է և դա հաղորդումում էլ լավ երևաց: Ի վերջո, բոլոր մեղադրանքները, թե չի ուսումնասիրվել և այլն սին են, եթե կառավարությունը իր համաձայնությունը տվել է, ուրեմն բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները ու մնացած մեխանիզմները տեղ գտել են»:

Տնօրենի հավաստմամբ, աղջիկը մոտ տասն օր առաջ այցի է եկել իր ընկերներին մանկատուն (ընտանիքի հետ Հայաստան են ժամանել), իսկ ծնողներն էլ անգամ մտորում են Հայաստան տեղափոխվելու և այստեղ ապրելու շուրջ»,- պատմեց մեր զրուցակիցն ու ավելացրեց, որ երեխան որդեգրվել է ոչ թե պարսիկների կողմից, ինչպես պնդում է եղբայրը, այլ պարսկահայերի ընտանիք, իսկ Թեհրանում էլ նա հայկական դպրոց է հաճախում:

«Ինձ զարմացնում է այն, որ այդ տղան երկու տարի, ինչ երեխան մեզ մոտ էր, նույնիսկ չի էլ հիշել նրան, այդ ինչո՞ւ հիմա հիշեց»,- ընդգծեց նա: Այս ողջ պատմությունը, ըստ Ա. Հարությունյանի, բնականաբար իր բացասական ազդեցությունը կունենա երեխայի և այդ ընտանիքի վրա, քանի որ առանց որևէ խնդրի իրենց անունը հայտնվեց նմանատիպ աղմկահարույց պատմության էպիկենտրոնում: Բայց սեպտեմբերին իրենք նորից կժամանեն Հայաստան, կհանդիպեն եղբոր հետ, որպեսզի քննարկեն, թե երեխան հետագայում ում մոտ պետք է մնա:

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է նա այդ քայլին գնացել.

«Իհարկե այդ հարցին միայն նա կարող է պատասխանել, բայց ես մի քանի կասկած ունեմ. Գուցե նա ուզում է քրոջը վերադարձնել Հայաստան ու այդպիսով գումար աշխատել ինչ-ինչ միջոցներով և դա չի բացառվում: Եվ կամ ուզում է այդ ընտանիքը դնել իրենից կախման մեջ…ամեն բան էլ սպասելի է: Թե չէ այդ ինչպես եղավ, որ երկու տարվա մեջ մի անգամ չհիշեց, չեկավ, քույրը քանի անգամ զանգել է տեղյակ է պահել իր մասին, բայց այդ տղան բացարձակ ոչ մի ռեակցիա չի տվել: Ու հանկարծ մեկ էլ հիշեց, հա՞»,- նշեց Ա.Հարությունյանը ու տեղեկացրեց նաև, որ երեխային էլ մանկատուն բերել է մորաքույրը և իրենք այն ժամանակ նույնիսկ չեն իմացել, որ գոյություն ունի խորթ եղբայր:

«Հետո եթե այդքան լավ եղբայր էր, ինչպես հիմա ցանկանում է երևալ, նա պետք է քրոջ հետ միասին հացը կիսեր, չէ՞»:

Այս պատմությունը քննարկման առարկա է դարձել նաև սոցիալական ցանցերում, որտեղ հիշատակվում է, թե Վանաձորի մանկատունը ու հատկապես նրա տնօրենը առաջին անգամ չէ, որ մեղադրվում է նմանատիպ «մութ» պատմությունների հետ առնչություն ունենալու պատճառով, բայց նրան միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորներ ունի: Մեր այս հարցադրմանը, թե էլ ի՞նչ պատմության մասին է խոսքը, Ա.Հարությունյանը, նախ, շտապեց հավաստիացնել.

«Ո՞նց կարող է այդպիսի բան լինել…. եթե այդպիսի բան կա խնդրեմ' թող ապացուցեն: Մանկատունը չի կարող նման բան անել, որովհետև մանկատունը որդեգրման առումով ոչ մի որոշում չի կայացնում, էնպես որ վաճառք-մաճառք…»,- անդրադառնալով կոնկրետ իր անձի հետ կապված մեղադրանքներին, թե մանկատան տնօրենը վաճառել է երեխային պարսիկներին' ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է մյուս պատմություններին էլ ավելացրեց.

«Չի եղել նման դեպք, այդ գործը ուսումնասիրվել ու կարճվել ա (2009թ-ին), որովհետև ոչ մի փաստ չի եղել: Կասկածածանք է եղել, իբր մենք՝ մանկատունը, վաճառքի և այլնին մասնակցել է, բայց էս նորից կրկնում եմ' նման բան չի կարող լինել, որովհետև դա մանկատան գործառույթի մեջ չի մտնում… Դե ժողովուրդ են, ամեն մեկը մի բան կարող է ասի, ենթադրի, բայց որ օրենքին տիրապետեին, կհասկանային, որ նման բան ուղղակի լինել էլ չի կարող»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:

Ավարտելով նշենք, որ այսօրվա դրությամբ Վանաձորի մանկատանը խնամվում է 87 սան, որից 16-ը որդեգրման ենթակա են:

Աղբյուրը՝ Panorama.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Ամենադիտված