Ինչպիսի եղանակ է սպասվում. խորհուրդ է տրվում խուսափել արևի ճառագայթներից
ՀայաստանՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: