ԵԱՀԿ դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում
Հայաստան
Ս.թ. օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Փիթեր Քին: Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի