Ադրբեջանը կես միլիոն եվրոյով օժանդակել է Սիրիայի ապստամբներին
Հայաստան
Իրանական «Առան» լրատվական գործակալությունը, օգոստոսի 27-ին, հենվելով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում է, որ «Ադրբեջանը ընդառաջելով Անկարայի առաջարկին 500 հազար եվրո է օժանդակել Սիրիայի ապստամբներին»: «Առան-նյուզ»-ի համաձայն. Թուրք պետական այրերը «սիրահայերին Ղարաբաղ տեղափոխելու ենթադրյալ հայկական ծրագրին» ի պատասխան Բաքվի իշխանավորներին համոզել են ֆինանսապես օժանդակել Բաշար Ասադի հակառակորդներին: Ըստ աղբյուրի Բաքվի նախապայմանը եղել է օժանդակության գաղտնի մնալը, որի պատճառով էլ դա փոխանցվել է Թուրքիայի միջնորդությամբ: Հիշեցնենք, ադրբեջանական մամուլը վերջին շաբաթներում անընդհատ խոսում էր «Հայաստանի կողմից սիրիահայերին Ղարաբաղ տեղափոխելու» ենթադրյալ ծրագրի մասին:
Աղբյուրը՝ «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ