«Թեղուտ» էկոնավի կառուցումը (տեսանյութ, ֆոտոշարք)
Հասարակություն
Օգոստոսի 20-ից Սևանի ափին ընթանում է պլաստիկ շշերից «Թեղուտ» Էկոնավակի կառուցումը: Նավը կկարողանա տեղափոխել 20 ուղևոր: Աշխատանքները ընթանում են ընկերական մթնոլորտում: Շուտով պատրաստ կլինի նավի կաղապարը, իսկ շշերը ամբողջովին լվացվել և մաքրվել են: Նախաձեռնությանը մեծ ոգևորությամբ են արձագանքում մարդիկ տարբեր շրջանակներից, մոտակա գյուղերի բնակիչները, հանգստացողները, ինչպես նաև Թեղուտի ապագա նավահանգստում կայանող նավերի անձնակազմերը: Թեղուտիկը Կիլիկիա նավի հետ միևնույն ափին է կայանելու: Նավաշինարարները նշում են, որ նավի կառուցումը կավարտվի մոտակա 10 օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ նավը կառուցվում է աղբի վերածված պլաստիկ շշերից և նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները: Այդ է պատճառը, որ նավը անվանվել է Թեղուտ՝ կապված Թեղուտի հանքի շահագործումից սպասվող բնապահպանական խնդիրների հետ:
{gallery}navakner{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը